Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է հայ-ռուսական բովանդակային «նոր ճարտարապետություն»․ «Ազգ»

Ապրիլ 27,2019 11:07

Հետաքրքրական էր ծանոթանալ ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված Միքայել Մինասյանի «Երկու պետություն՝ մեկ նպատակ» հոդվածին (իմ պարագայում՝ դրա հայերեն թարգմանությանը): Չէի ասի, թե հուսախաբ եղա, բայց անկեղծորեն ասեմ՝ անբավարարվածության զգացողություն ունեցա ընթերցման ավարտին:

Ճիշտ է, իր հոդվածում հեղինակը ճշմարիտ մի շարք մատնանշումներ է կատարում հայ-ռուսական փոխհաբերությունների երբեմն «իռացիոնալ» եւ հաճախ երկուստեք «կործանարար» մտայնությունների վերաբերյալ, ու ճիշտ է նաեւ, որ նա հայ-ռուսական հարաբերությունների նոր ճարտարապետության անհրաժեշտությունն է ընդգծում իրավամբ, բայց իմ կարծիքով՝ չի կարողանում այդ հարաբերությունների էությունը դուրս բերել ժողովրդական ըմբռնումների մակարդակից եւ տեղադրել միջպետական քաղաքական ու քաղաքագիտական հարթության վրա:

Ինձ թվում է, որ նրան խոչընդոտել է երկու պետությունների միջեւ «մեկ նպատակ» դնելու իր կանխատրամադրվածությունը, որը խանգարում է «նոր ճարտարապետություն» ստեղծելու իր իսկ հայեցակարգին: Դա նման է եզրակացությունը փաստերից առաջ դնելուն, կամ, ճարտարապետական լեզվով ասած՝ տանիքը շենքից առաջ կառուցելուն:

Մյուս կողմից, հակառակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե մեր երկու երկրների՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երբեք այսպիսի բարձր մակարդակի վրա չեն գտնվել, ինչպես հիմա, գրեթե բոլոր մակարդակներում մենք տեսնում ենք հակառակ փաստեր, որոնք ստիպում են մեզ ոչ թե կրկնել նախորդ իշխանությունների՝ այսպես կոչված «հին ճարտարապետությունը», այլ, իսկապես ստեղծել «նոր ճարտարապետություն»՝ իրատեսական, գործնական, համաչափ եւ արդյունավետ:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930