Լրահոս
Օրվա լրահոսը

Մասոնական օթյակի ներկայացուցիչ. «Ժամանակն է՝ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ»

Ապրիլ 27,2019 10:15

Այս օրերին Երեւանում էին Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մի  խումբ անդամներ՝
«Մեծ Արևելքի» խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարյանի գլխավորությամբ:

Aravot.am-ը պարոն Զաքարյանից, որը ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում, հարցրեց՝  չի՞ կարծում, որ ժամանակն է, որ Թուրքիան վերանայի իր մոտեցումները պատմական  արդարությունը վերականգնելու համար, արդյոք «Մեծ Արեւելք» -ը նման հորդորով դիմո՞ւմ է օթյակի թուրք անդամներին:

«Մենք չենք հասկանում, որ Թուրքիան, չնայած որպես մեծ տերություն ընկալված լինելու ցանկությանը, դեռևս շարունակում է խեղաթյուրել պատմությունը:

Ցավոք, կան պատմական իրողություններ, որոնք երբեք հնարավոր չէ ջնջել: Ժամանակն է, որ Թուրքիան առերեսվի իր անցյալի հետ:

Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակը աշխատանքներ է տանում այս ուղղությամբ, քանի որ մասոնության հիմքերից մեկն արդարության հաստատումն է: Մեր պատվիրակության ներկայությունը այստեղ դրա վկայությունն է: Մասոնությունը ունիվերսալ է, և մենք իհարկե ունենք հարաբերություններ մեր թուրք եղբայրների հետ»,- ասաց Էղվե Զաքարյանը:

Այլ հարցերի մասին Էղվե Զաքարյանի զրույցը՝ ավելի ուշ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930