Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, ովքեր ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները
2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների և ժամանակավոր աշխատավորների համար: Նրանցից շուրջ 2 տոկոսը խախտել է մնալու ժամկետները:
Սպիտակ տունը կարգադրել է ԱՄՆ-ի պետքարտուղարությանն ու ներքին գործերի նախարարությանը 3 ամսում ուղիներ գտնել վիզայի ժամկետները խախտողների թիվը կրճատելու ուղիներ:
ԱՄՆ-ի վարչակազմը խոստանում է խստացնել վիզաների տրամադրման գործընթացն այն երկրների համար, որոնց քաղաքացիները շարունակաբար խախտում են վիզաների ժամկետները: Այս նախաձեռնությունը դիտարկվում է Թրամփի վարչակազմի՝ անօրինական ներգաղթի դեմ կոշտ քաղաքականության համատեքստում:
Պաշտոնական տվյալների համաձայն վիզաների խախտման դեպքերի թիվը գերազանցում է սահմանային խախտման դեպքերին: Ըստ որոշ հաշվարկների, այսօր ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 11 միլիոն անօրինական ներգաղթյալ:
Վերլուծաբանները սակայն համաձայն չեն երկրները թիրախավորելու վարչակազմի մոտեցման հետ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայնի»-ի կայքում: