Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Ես Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս. ի՞նչ դիրքորոշում ունի նա մարիխուանայի օրինականացման հարցում»

Ապրիլ 26,2019 22:33

Ազատության հրապարակում «Ոչ մարիխուանային» ակցիայի նախաձեռնող «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանից հետաքրքրվեցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ մարիխուանայի քարոզչություն անողներից մեկը պատգամավորի եղբայր է, կամ իշխանության ներկայացուցիչներից ոմանք տարբեր ժամանակներում հայտնել են մարիխուանայի ոչ բացասական երեւույթի մասին իրենց կարծիքը, այսինքն` իշխանություններն են նման հարց առաջ քաշում: «Իշխանությունները դեռեւս նման հարց առաջ չեն քաշել: Դա այդ անձանց անձնական կարծիքն է: Նշանակություն չունի, թե քարոզ անողն ով է, ում եղբայրն է: Խնդիրը երեւույթի մեջ է, ոչ անձերի: Ամեն մարդ իր կարծիքն ունի: Ես գտնում եմ, որ այս երեխաները, որ այստեղ խաղում են, անգամ այդ քարոզչությունը  չպետք է լսեն: Այսօր այս քայլը հենց նրա համար է արվում, որ կարողանանք կանխարգելել որպեսզի իշխանությունները վաղը նման քայլի չգնան,-պատասխանեց Վ. Բաբայանը եւ տարակուսեց. 70 կուսակցություն գոյություն ունի, ամբողջ ազգը քաղաքականացված է, բայց ոչ մի կուսակցություն մարիխուանայի հարցի շուրջ ձայն չի հանում: Դա իրենց խնդիրն է, մենք առաջինն  ենք: Գուցե շատերի մեջ ինչ-որ վախ կա: Մանավանդ, եթե իշխանական կառույցներից չեն եւ իշխանությանը չեն աջակցում»:

Հարցին՝ ոմանք էլ ասում են, թե մարիխուանայի օրինականացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, Վահան Բաբայանը հակադարձեց. «Դրա մասին խոսելն ուղղակի անգրագիտություն է: Ինչ է, մեր երկրում մարիխուանայո՞վ պետք է զբոսաշրջությունը զարգանա: Մեր ազգն ուրիշ բան չունի՞ ցուցադրելու: Այդպիսի հայտարարությունները հայկական ավանդական արժեքները, ընտանիքը ջարդելու փորձեր են: Իսկ թե ինչի են խնդրին այսպիսի մոտեցումները հարցի պատասխանն ուզում եմ ստանալ Նիկոլ Փաշինյանից: Պարոն վարչապետը բոլոր հարցերով «լայվեր» ու հայտարարություններ է անում: Թող այս հարցով էլ խոսի: Թող իր դիրքորոշումը հայտնի մարիխուանայի վերաբերյալ: Ես այստեղից հիմա նրան այս հարցն ուղղում եմ եւ սպասում պատասխանին՝ կո՞ղմ է մարիխուանայի օրինականացմանը, թե՞ դեմ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930