«Մենք մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում տեսանք, որ մարդիկ անարգել մարիխուանայի քարոզչություն էին անում: Հասկանալով եւ մտահոգվելով, որ չի կարելի նման բաներ անել, մենք ֆեյսբուքում կոչ արեցինք՝ ովքեր մտահոգ են, գան եւ իրենց կարծիքը հայտնեն, որ մեր երկրում նման քարոզչություն թույլ չտան: Յուրաքանչյուր մարդ ազատ է, եթե ուրիշի իրավունքները չի խախտում: Բայց այստեղ, որտեղ խաղում են մանուկները, մարիխուանայի քարոզչությունը մեր համար անթույլատրելի է: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան մի երկրում, քաղաքում, որտեղ մարիխուանան թույլատրված է, ես չեմ ուզում, որ գա մի օր, երբ մարիխուանան կբերվի Ազգային Ժողովի օրակարգ»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ոչ մարիխուանային» ակցիայի նախաձեռնող «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ