Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի այն հայտարարությանը, որ Ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են:
Մասնավորապես Աքսոյն ասել է, որ «այն ոճը և բառերը, որ նա (Աննա Նաղդալյանը-խմբ.) օգտագործում է, ցույց են տալիս, որ Հայաստանը պետականության ավանդույթներ չունի»:
Աքսոյն ասել է, որ «բազմաթիվ հեղինակավոր պատմաբաններ ակադեմիական հրապարակումներ են ունեցել՝ հարցականի տակ դնելով հայկական կողմի թեզերը», և որ Հայաստանի արխիվների միայն այն հատվածն է բաց, որոնցում «ապացուցվում են հայկական կողմի պնդումները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ