Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մահացած զինծառայողի գործի յուրաքանչյուր էջում՝ կեղծիք եւ կոծկում. «Ա1+»

Ապրիլ 26,2019 20:20

Նախորդ տարի  վերաբացվել է 2010 թվականին մահացած՝ հետախուզական դասակի զինծառայող Արթուր Ղազարյանի գործը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով հեղափոխությունից հետո սա եզակի գործերից է, որ վերաբացվում է, սակայն գործը վերաբացելով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր էջում թաքնված է կեղծիք և կոծկում:

Նրա կարծիքով գործը քննվել է արտառոց իրավիճակում: Արթուրի մահից միայն 2 ամիս հետո է հարուցվել քրեական գործ: Իսկ դատաբժշկական փորձաքննությանը ներգրավված են եղել այն բժիշկները , որոնք հոսպիտալում 4 օր վիրահատել և բուժումներ են իրականացրել: «Այսինքն` շահագրգիռ անձիք են եղել և ներկայացրել են այնպես, ինչպես նպատակահարմար է եղել, որոշակի պաշտոնատար անձանց. կարծում է փաստաբանը:

«Ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, այստեղ ևս այսօրվա իրավապահները փորձում են աճպարարությամբ զբաղվել: Տպավորություն է, որ մեկ-երկու պաշտոնյան փոխվել է, սակայն մնացածը աշխատում են նույն տրամաբանությամբ,  ինչ կար 2010-11 թվականներին»,-շարունակում է նա։

Մայրը նշում է, որ վերջերս դիմել է դատախազ Արթուր Դավթյանին՝  պարզելու ինչ քննություն է իրականացվում, սակայն վերջինս ասել է, որ.  «Դուք  այնպիսի բան եք պահանջում, որ բոլոր հետքերը և ապացույցները արդեն կորել են»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հետաքրքրվում է. «Կա՞ արդյոք հրաման արխիվները պատշաճ պաշտպանության տակ առնելու մասին, եթե նման մոտեցում չկա, ապա կասկածի տակ է դրվում շատ հանցագործությունների բացահայտման հնարավորությունները: Պետք է հասկանալ անցյալին գնահատական տալու համար, կարևոր հիմքը արխիվներն են»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930