Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ 50 հազար աշխատատեղից պետք է, որ տնտեսությունում աշխուժացում նկատվեր, բայց այդ արդյունքները դեռեւս նկատելի չեն. Կառլեն Խաչատրյան

Ապրիլ 26,2019 19:33

Հայաստանում մեկ տարվա ընթացքում, հեղափոխությունից հետո ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Այսօր իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաեւ ակնարկեց, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել: Փաշինյանն ասաց, որ ՊԵԿ-ից է ստացել այդ աշխատատեղերի, իր խոսքերով ասած՝ բացվածքը:

Թե քանի աշխատատեղն է ստվերի հաշվին, քանիսը՝ նոր բացված, թվերը կներկայացնենք առաջիկայում: Անկախ այն բանից ստվերից դուրս եկած ու գրանցված, թե նոր բացված աշխատատեղեր են, միեւնույն է, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ նրանց վճարած հարկերից ու ստեղծած արժեքից պետք է, արդեն իսկ տնտեսությունում աշխուժացում նկատվեր, քանի որ, ըստ պարոն Խաչատրյանի, 50 հազար աշխատատեղը բավականին մեծ ցուցանիշ է մեր տնտեսության համար, սակայն, ըստ տնտեսագետի, այսօր այդ արդյունքները տնտեսությունում դեռեւս նկատելի չեն: Կառլեն Խաչատրյանը հաշվարկում է ու ասում՝ «Ընդամենը մի ցուցանիշ համադրենք. 50 հազար աշխատատեղ եւ միջին աշխատավարձը մոտ 200 հազար դրամ է, ստացվում է 10 միլիարդ դրամ առնվազն ամսվա կտրվածքով պիտի տնտեսությունում ավելանար: Իսկ տարվա կտրվածքով, դա 120 միլիարդ դրամ գումար կկազմի: Սա իրականում,մեր տնտեսության համար լուրջ ցուցանիշ է: Ինչը, բնականաբար, աննկատ մնալ չէր կարող, բայց տնտեսությունում դեռեւս չենք նկատում այդ գումարների իրական արդյունքն ու ազդեցությունը»:

Մեր հարցին՝ եթե նույնիսկ ստվերից են դուրս եկել եւ գրանցել իրենց աշխատողներին, ապա, չե՞ք կարծում, որ ոչ թե միջին աշխատավարձով,այլ՝ ցածր աշխատավարձով կգրանցեն, որպեսզի քիչ հարկ վճարեն, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, եթե ցածրով գրանցվեին այդ մարդիկ, պետք է չէ՞ աշխատավարձ ստանան եւ, այսպես թե այնպես, տնտեսության վրա պետք է իր ազդեցությունն ունենար: Եթե մենք այդ ազդեցությունը չենք տեսնում, դա նշանակում է, որ լավագույն դեպքում դա ստվերից հարկման դաշտ եկած մարդիկ են,ինչը էլի դրական է, բայց փաստացի նոր աշխատատեղի մասին խոսել չի կարելի»:

Տնտեսագետի խոսքով,եթե ստվերից են դուրս եկել, մենք այդ արդյունքը, պարզապես, եկամտահարկի տեսքով պիտի տեսնեինք. «Եթե միջինացված թվերով նայենք,մի 20 հազար դրամի կարգի եկամտային հարկ է ստացվելու: Այդ 20 հազար դրամը բազմապատկենք 50 հազարով ստացվում է՝ ամսական 1 միլիարդ դրամ, 12 ամսվա կտրվածքով 12 միլիարդ դրամ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930