Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություն Վաշինգտոնում

Ապրիլ 26,2019 20:10

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայկական կազմակերպություններն ու երիտասարդական կառույցները ցույց անցկացրին Թուրքիայի դեսպանի առանձնատան առջև, որից հետո ՀՀ դեսպանության բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին ու Սբ. Խաչ եկեղեցիների հոգևոր հովիվներ Հովսեփ քահանա Կարապետյանն ու Սարգիս քահանա Աքթավուքյանը մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:

Միջոցառմանը ելույթ ունեցան «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյքոբ Բուրնազյանը, Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի հարցերով տնօրեն Մարիամ Խալոյանը և ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Իր խոսքում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձավ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը հակազդելու ու պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Շնորհալի» ու Սբ. Խաչ եկեղեցու «Համաստեղ» դպրոցների սաները: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930