Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. տեղի է ունեցել փորձագիտական խորհրդի նիստ

Ապրիլ 26,2019 18:35

Այսօր կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես բանակում կարգապահության ամրապնդմանն ու բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտության պրակտիկային:

«Զինվորական ծառայության անցնելիս քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց առողջական խնդիրները պատշաճ հետազոտվել են, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են բողոքարկման բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ զինվորական կարգապահությունը բանակում իրավունքի գերակայության կարևոր երաշխիք է», – նշել է Արման Թաթոյանը:

Նիստի ընթացքում նաև կարևորվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության իրավունքի իրացման հարցը, ինչը վերը նշված խնդիրների հետ մեկտեղ հատուկ ուշադրության է արժանացել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում քննարկված խնդիրները ամփոփել և ներկայացնել Պաշտպանության նախարարություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930