Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը ցույց տվեց, որ զգայուն է ապրիլի 24-ի հանդեպ». Ժորժ Կեպենեկյան

Ապրիլ 26,2019 18:15

«Այդ հայտարարությամբ Էրդողանը նաեւ ցույց տվեց, որ ինքը զգայուն է ապրիլի 24-ի հանդեպ»,-ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի  հայտարարությանն այն մասին, որ 1915թ.-ին տեղահանվել են մահմեդական կանանց եւ երեխաներին իբրեւ թե սպանած հայերը, ասաց Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։

Նրա բնորոշմամբ` անգամ եթե Էրդողանը հայոց ցեղասպանության մասին վիրավորական արտահայտություններ կամ գռեհկության հասնող հայտարարություններ է անում, միեւնույնն է, նա զգայուն է ապրիլի 24-ի նկատմամբ. «Նա շատ լավ գիտակցում է, որ 1915-ին իրադարձություններ են տեղի ունեցել։ Էրդողանի հայտարարությունը հիմք ընդունելով` միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի, որ եթե մինչ այդ հույսեր կային խնդրի շուրջ զրուցելու եւ բանակցելու, ապա հիմա այդ գործընթացը ժամանակ է պահանջում։ Բանակցելու համար 2 կողմ պետք է լինի, մինչդեռ Էրդողանը մնում է փակված իր աշտարակում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930