Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Հախնազարյան. «Մոսկվայի կոնսերվատորիայում սովորելիս եղել եմ բադմինտոնի թիմի անդամ»

Ապրիլ 26,2019 18:05

«Շատ ուրախ եմ, որ ֆուտբոլի Մ-19 Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Երեւանում: Մենք ոգեշնչվում ենք ու ոգեշնչում մեր երիտասարդներին: Սա շատ կարեւոր է, սա վարկանիշային միջոցառում է, որը բարձրացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջազգային հեղինակությունը: Ես երիտասարդությանը շատ եմ վստահում թե սպորտում, թե մշակույթում եւ համոզված եմ, որ շատ պայծառ ապագա ունենք»,-ասաց աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որը նույնպես եկել էր մասնակցելու ֆուտբոլային գնացքի առաջին երթի արարողությանը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե բացի նախարարությունների օպտիմալացումից, սպորտն ու մշակույթը շատ ընդհանրություններ ունեն, Նարեկ Հախնազարյանը հավելեց. «Այո, երկուսում էլ կան մրցույթներ, որտեղ նույն ջանքերն են, նույն պայքարը, նույն մրցակցությունը… սպորտն էլ, մշակույթն էլ հանդիսական-ունկնդրին գեղեցիկ պահեր են պարգեւում»:

Հարցին, թե մշակույթի մարդիկ քիչ են զբաղվում սպորտով, արվեստագետը պատասխանեց. «Ոմանք զբաղվում են, ոմանք՝ ոչ: Իմ կարծիքով սպորտով պետք է զբաղվի յուրաքանչյուր ոք, անկախ նրանից՝ մշակույթի մարդ է, թե այլ ոլորտի: Ես փորձում եմ սպորտով զբաղվել ինչքան հնարավոր է: Սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Բայց ֆուտբոլը թիմային խաղ է եւ իմ ակտիվ ճամփորդության պատճառով միշտ չէ, որ հաջողվում է: Բայց զբաղվում եմ լողով: Սիրում եմ թենիսը: Բայց որպես երաժշտի, ձեռքիս համար մի փոքր վտանգավոր է: Մոսկվայի կոնսերվատորիայում սովորելու տարիներին եղել եմ այդ բուհի բադմինտոնի թիմի անդամ եւ թենիսի նկատմամբ ունեցած սերս լրացրել եմ բադմինտոնով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930