Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկվել նշված 2 ավտոմեքենան, վարորդները ու 3 ուղևոր:
Անձնական խուզարկությամբ «ԿԻԱ»-ի վարորդի մոտ հայտնաբերվել է 1 կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով, և նրա տվյալներով օդամղիչ զենքի հաշվառման քարտ: Նա հայտարարել է, որ կաթուցիչը պատկանում է իրեն, որով օգտագործել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ թույլտվության վկայականում նշված օդամղիչ զենքը գտնվում է իրեն պատկանող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայում, որի միջից Երևան-Էջմիածին ճանապարհին մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կարդացեք նաև
Նշանակվել են փորձաքննություններ:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն