Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը` 50 հազար աշխատատեղերի մասին

Ապրիլ 26,2019 17:25

«Հայաստանում ստվերային տնտեսությունը 100 տոկոսով հաղթահարված չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` հավելելով, որ մանրածախ ոլորտում ստվերային տնտեսությունը դեռ բավական մեծ տոկոս ունի: Լրագրողները ԱԺ նախկին փոխխոսնակից հետաքրքրվել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարած 50 հազար աշխատատեղերի մասին:

«Մենք չգիտենք, դա եկամտահարկ վճարողնե՞րն են, թե՞ ի հայտ են եկել, որովհետեւ գրանցված չեն եղել: Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում շատ աշխատողներ կան, որոնք գրանցված չեն` ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսության վերամշակող ճյուղեր, IT ոլորտում նույնպես, քանի որ հիմա «ստարտ-ափ»-երն առաջ են շարժվում, կարող է գրանցված չլինեն, հետո` գրանցվեն»,- ասաց նա:

Հարցին` եթե դրանք ստվերից են դուրս եկել տնտեսության վրա ազդեցություն կարո՞ղ են ունենալ, պատասխանեց, որ ոչ, քանի որ ստվերային տնտեսության ստեղծած արտադրանքն էլ է 11 միլիարդ դոլար ՀՆԱ-ի մեջ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Մի քանի օր առաջ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք տնտեսական հեղափոխություն չենք անելու, հնարավորության ենք ստեղծելու, եթե քաղաքացին ուզում է, թող անի»: Aravot.am -ը հետաքրքրվեց`դա հնարավոր համարո՞ւմ եք: Միքայել Մելքումյանը պատասխանեց`եթե հնարավոր համարեին, «կողմ» կքվեարկեին կառավարության ծրագրին:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930