Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան.  Այսուհետ կրելու եմ բացառապես հայ դիզայներների արտադրանքը, այն ինչ-որ հնարավոր կլինի ձեռքբերել Երեւանի խանութներում

Ապրիլ 26,2019 17:19

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներներ՝ Արևիկ Սիմոնյանը՝  «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով և Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով: Խանութը հարթակ է հանդիսանում ևս 30 հայ դիզայներների համար, որոնք ներկայացնում են իրենց հավաքածուները: Աննա Հակոբյանը նշել է, որ այսուհետ  թե´ առօրյա հագուստը և թե´ պաշտոնական-արարողակարգային հագուստը գնելու է բացառապես հայ դիզայներների արտադրանքը ներկայացնող խանութներից:

Արամ Նիկոլյանի հետ զրույցում Աննա Հակոբյանն ասել է. «Ես չեմ պատրաստվում գնումներ կատարել այլ երկրներում, կամ Երևանում ներկայացված օտարերկրյա բրենդային խանութներից, ինչպես չեմ պատրաստվում կրել իտալական կամ ֆրանսիական կամ որևէ այլ երկրի արտադրության հագուստ: Առաջիկայում բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ ինձ կտեսնեն այն հագուստով, որը ես կկարողանամ ձեռքբերել հայ դիզայներների աշխատանքները ներկայացնող խանութներում: Եվ որքան մեր դիզայներները կզարգացնեն ու կկատարելագործեն իրենց աշխատանքները, այնքան, հուսով եմ, ես ավելի լավ տեսք կունենամ»՝ խնդրելով Արամ Նիկոլյանին այս խոսքերը փոխանցել Հայաստանում աշխատող բոլոր հագուստ մոդելավորող դիզայներներին:

Արամ Նիկոլյանն էլ նշել է, որ նման քայլը մոտիվացնող է և պարտավորեցնող: Ապրիլի 27-ին Երեւանում կվերաբացվի 5concept խանութը: Խանութի հիմնադիրներն են NAGHASH, LOOM WEAVING, Նելլի Սերոբյան, Z.G.EST, Petoor բրենդները: Խանութում ներկայացված կլինեն մոտ 70 հայ դիզայներների ստեղծած հագուստները: Աննա Հակոբյանը գնումները կշարունակի այստեղ:

Աննա Հակոբյանի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930