Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2019-ին գազի գինը կբարձրանա՞. Գարեգին Բաղրամյանը հստակ ասել չի կարող

Ապրիլ 26,2019 17:09

Դեռ հստակ չէ`2019-ին գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա ասաց, որ քննարկումներն ընթանում են այն ուղղությամբ, որ 2019-ին պահպանում ենք գազի գինը, հետագայում քննարկվում է սակագնի ձեւավորման մոդելային տարբերակը`4-5 տարիների կտրվածքով:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։

Քննարկումների թեմա է նաեւ, որ սահմանին 15 դոլարի թանկացումը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» շահույթից: Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ռուսական «Գազպրոմը» խումբ է ձեւավորելու, որը կժամանի Հայաստան. քննարկումների ավարտից հետո միայն հնարավոր կլինի խոսել ամենի մասին: Քննարկումները ե՞րբ կավարտվեն, առհասարակ, այդ խումբը ե՞րբ կժամանի Հայաստան, Գարեգին Բաղրամյանը չգիտի:

Միայն գիտի, որ «Գազպրոմ Արմենիայում» սպասվող 500-1000 աշխատողի կրճատումներ, սպասարկող ավտոմեքենաների կրճատում եւ այլ ծախսերի օպտիմալացումները հնարավոր է, որ բերեն փոփոխությունների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930