Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երեւանում կայանալիք Մ-19 Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից հաղթական սպասումներ ունի: «Բայց եթե ավելի խորն ասեմ, այսօրվա հաղթանակներով ու պարտություններով չպետք է սահմանափակվենք: Մեր հայացքը պետք է ուղղենք մեր երեխաներին, որոնք մեր ապագայի հաղթողներն են լինելու: Ֆուտբոլի մասսայականացումն է այն բանալին, որը մեզ բերելու է ֆուտբոլային պետություն դառնալուն: Սպասում եմ, որ նման միջոցառումները ֆուտբոլի նկատմամբ ավելի կմեծացնեն հետաքրքրությունը հասարակության, հատկապես աճող սերնդի մեջ, որոնք կցանկանան պարապել, ու նրանցից կծնվեն մեր վաղվա հաղթող ֆուտբոլիստները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ