Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը մենաշնորհից կզրկվի. Գարեգին Բաղրամյան

Ապրիլ 26,2019 17:01

2018-ի հուլիսի 1-ին փոփոխության է ենթարկվել «Էներգետիկայի մասին» օրենքը, ձեւավորվել են նոր ինստիտուտներ, մասնավորապես մատակարարման ինստիտուտը: Այս փոփոխության արդյունքում, եթե այսօր ունենք ՀԷՑ` միանձնյա էներգիա բաշխողի եւ վաճառողի մենաշնորհային գործառույթ, ապա այսուհետ, բաշխումը կմնա միանձնյա, բայց մատակարարման ինստիտուտը, վաճառքի ինստիտուտը կլինի ոչ մենաշնորհային, տարբեր ընկերություններ կարող են լիցենզիաներ ստանալ եւ իրականացնել այդ գործառույթը: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա ներկայացնում էր զեկույց`ԵԱՏՄ-ի միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման վերաբերյալ:

«Նախատեսվում է թրեյդերների ինստիտուտ, որոնք գործառույթ են իրականացնելու մեծածախ շուկայում, նախապատրաստվում է բավական մեծ ենթաօրենսդրական փոփոխություն՝ առևտրային կանոններ, բաշխիչ ցանցի կանոններ, ցանցային կանոններ, որոնք ենթադրում են բոլոր համակարգերում գործող պայմաններ»,- ասաց բանախոսը:

Շուկայի ազատականացումը, ըստ բանախոսի, ենթադրելու է սպառողների, մատակարարի ու էլեկտրականություն արտադրողների փոխադարձ պատասխանատվությունների սահմանում: Այժմ ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀԷՑ-երը: Այսուհետ, բոլոր խոշոր սպառողները, որոնք կանխատեսում են անում եւ որոշակի շեղում են անում կանխատեսումից, որը բերում է ֆինանսական հետեւանքների, պետք է պատասխանատվություն կրեն:

Շուկայի ազատականացումը ենթադրում է նաեւ միջսահմանային առեւտրի զարգացում: Ենթակառուցվածքների զարգացման գործընթացը ակտիվորեն գործողության մեջ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930