Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարիզի Աստվածամոր տաճարն ինչ-որ տեղ նաեւ ՀՀ-ի տաճարը կարելի է համարել». Ժոնաթան Լաքոթ

Ապրիլ 26,2019 16:57

«Ես Փարիզում էի, երբ այրվեց տաճարը: Ամբողջությամբ զգացի այդ ցնցումը, որը համակել էր ֆրանսիացի ժողովրդին: Աչքի է զարնում այն, որ բոլոր մակարդակներում՝ իշխանական եւ փորձագիտական, մարդիկ միավորվել են՝ տաճարի վերականգնման աշխատանքների համար»,-ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջերս Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին, ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նա նշեց՝ գնահատելի է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ տաճարի վերականգման աշխատանքների գործում. «Գիտենք, որ ՀՀ-ի ռեսուրսները սահմանափակ են, բայց վերականգնման աշխատանքների կարիքներն էլ են մեծ: ՀՀ-ի համերաշխության այս դրսեւորումը շատ հուզիչ էր: Առաջիկա շաբաթում Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ: Այն ուղղակի դրամահավաք չի նախատեսում, բայց հայերի համերաշխությունն է արտահայտում մեր խնդրի հանդեպ: Այն եւս մեկ անգամ ընդգծում է հայ-ֆրանսիական կապերի ամրությունը»:

Դեսպանի խոսքով. «Փարիզի Աստվածամոր տաճարը ինչ-որ տեղ նաեւ ՀՀ-ի տաճարը կարելի է համարել՝ անկախ կրոնից, ազգային պատկանելիությունից: Այն մեր ընդհանուր հարստությունն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930