Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես, որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում». ՊՆ նախարարը՝ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին

Ապրիլ 26,2019 16:55

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Միհրան Պողոսյանի մասին, ասաց, որ եթե զինված ուժերի գեներալը նման բան աներ՝ քաղաքական ապաստան խնդրեր օտար երկրից, դա կորակեր դավաճանություն:

Aravot.am-ը նախարարին հարցրեց՝ իսկ Միքայել Հարությունյանի հետ կապված ի՞նչ կասեք, նրա արածը ո՞նց եք գնահատում: Նախարարը պատասխանեց, որ երբ երկքաղաքացի են լինում, սահմանափակված չէ օրենսդրությամբ. «Երկրորդ քաղաքացիություն ունենալը սահմանված է օրենքով: Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ, ես ունեմ իմ վարքի կանոնները»:

Հարցին՝ ՀՀ պաշպանության նախարարը կարո՞ղ է լինել երկքաղաքացի, դուք դա նորմա՞լ եք համարում՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես դա նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»:

Հարցին՝ ռազմական անվտանգության տեսանկյունից դա կասկածների առիթ չի՞ տալիս՝ նախարարը պատասխանեց. «Ես, որպես Դավիթ Տոնոյան, դա նորմալ չեմ համարում»:

Խոսելով Միհրան Պողոսյանի մասին՝ հարցրեցինք՝ ԶՈՒ գեներալները, ովքեր այդ կոչումը ստացել են, բոլորը արժանի՞ են եղել այդ կոչմանը:

Նախարարի պատասխանը՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930