ՀՖՖ նախկին նախագահ, այժմ՝ գործկոմի անդամ Սուրեն Աբրահամյանի համոզմամբ, այսօր Երեւանի մետրոպոլիտենում ֆուտբոլային առաջին գնացքի մեկնարկն ամբողջացնում է Մ-19 Եվրոպայի առաջնության ընդհանուր պատկերը եւ նոր մշակույթ է առհասարակ ֆուտբոլային քաղաքականության մեջ:
«Օրերս զրուցում էի 19 տարեկանների մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ: Ասում եմ՝ այս կարգի վերաբերմունքի պարագայում անկախ նրանից, թե ինչ ուժեղ հավաքականներ են մասնակցում, դուք պետք է կարողանաք ավելին ցուցադրելու եւ ֆուտբոլասեր հասարակությանն իսկական տոն պարգեւելու: Նկատի ունեմ արժանի մրցակցությունը, չեմ ասում չեմպիոն կամ փոխչեմպիոն դառնալ: Ես առանձնակի վերաբերմունք ունեմ այս տարիքի մեր ֆուտբոլիստների հանդեպ, որովհետեւ նրանք ապագա ազգային հավաքականի հիմնական կորիզն են ու նրանցով է պայմանավորված ֆուտբոլային տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում»,-Aravot.am-ին ասաց Սուրեն Աբրահամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ