Լրահոս
Օրվա լրահոսը

«Միքայել Հարությունյանի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ». Վանեցյանը՝ անվտանգությանը սպառնացող տեղեկության արտահոսքի մասին

Ապրիլ 26,2019 16:33

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ ազգային անվտանգության խնդիր չէ՞, որ ՊՆ նախկին նախարարը դրսում է, ԴԱՀԿ նախկին պետը դրսում է: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ԴԱՀԿ պետը տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որը կարող է ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալ: ՊՆ նախկին նախարարի մասով, իհարկե, հնարավոր է լինեն որոշակի խնդիրներ: Բայց պարոն Հարությունյանը քանի՞ տարի է, որ չի աշխատում, ԶՈՒ-ն անընդհատ փոխում է իր ամեն ինչը, որ արտահոսք չլինի: Իհարկե, որոշակի խնդիր տեսնում եմ»:

Հարցին, որ խոսվում է կոռուպցիոներների, թալանչիների մասին, նրանք չե՞ն կարող հիմա հատել ՀՀ սահմանը եւ հետեւել Միհրան Պողոսյանի օրինակին՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իհարկե, կարող են. «Ի՞նչ պետք է անենք, եթե այս պահին չկա հարուցված գործ, նա ենթադրյալ հանցագործ է, եթե մենք նախաքննության ընթացքում խախտենք մի օրենք… կասեք՝ այս մարդն անմեղ էր, ինչո՞ւ իրեն չթողեցիք Հայաստանը լքի: Եթե կա գործընթաց, որը պետք է իրականացվի, նոր հնարավոր լինի առաջադրել անձին մեղադրանք, որից հետո սահմանափակել նրա տեղաշարժը, միայն այդ դեպքում մենք կարող ենք դա անել»:

Վանեցյանն ասաց, որ մարդը մեր Սահմանադրությամբ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, այդ իրավունքից զրկելը քրեական պատասխանատվություն է ենթադրում. «Ես ո՞ւմ ցուցում տամ, կամ ես իմ վրա վերցնեմ, սահման փակեմ, չթողնեմ գնա: Մենք հիմա ունենք նման դեպք, ուղղակի տեխնիկական խնդիր է եղել՝ մի քանի ժամվա տարբերությամբ, մարդուն մինչեւ մեղադրանք առաջադրելը ուզել է գնա, չեն թողել մեր սահմանապահները: Մարդը դիմել է ՀՔԾ եւ մեր սահմանապահների նկատմամբ հարուցվել է քրգործ»: Վանեցյանը չհստակեցրեց՝ խոսքը Սեյրան Օհանյանի՞, թե՞ այլ մարդու մասին է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930