Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «Անհրաժեշտ է Հայաստանում հաճախակի տարբեր մարզաձեւերից միջազգային մրցաշարեր կազմակերպել»

Ապրիլ 26,2019 16:19

Այսօր Երեւանի մետրոպոլիտենում ֆուտբոլային դիզայնով առաջին գնացքի ուղերթին մասնակցեց նաեւ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: Նա շատ էր ոգեւորված:

Aravot.am-ին ճանաչված մարզիկն ասաց. «Հայաստանում անհրաժեշտ է ամենատարբեր մարզաձեւերից միջազգային մրցաշարեր կազմակերպել տարբեր առումներով: Նախ, այդպիսի յուրաքանչյուր մրցաշար հանդիսատեսի համար վերածվում է տոնի, ու Եվրոպայի այս առաջնությունը հենց այդպիսին էլ լինելու է: Ուստի հայ ֆուտբոլասերին հորդորում եմ այդ օրերին հաճույք ստանալ ոչ միայն Հայաստանի հավաքականի խաղից, այլ ֆուտբոլից ընդհանրապես:

Երկրորդ, այս միջոցառումը առողջ ապրելակերպի քարոզ է, երիտասարդ սերնդի համար մոտիվացիա՝ զբաղվելու սպորտով: Սա մեր երկրում ֆուտբոլի զարգացման մի նոր հարթակ է, որ տեսնենք՝ ինչի ենք ընդունակ, դեպի ուր պետք է շարժվենք եւ ինչպես շարժվենք:

Եվ երրորդ՝ երկիրը ճանաչելի է դառնում, ամբողջ աշխարհից ունենում ենք բազմաթիվ հյուրեր: Այսինքն, ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելը բոլոր առումներով դրական եմ գնահատում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930