Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ե՞րբ հնարավոր կլինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

Ապրիլ 26,2019 16:10

Այն պահից, երբ ատոմակայանն ամբողջությամբ կվերազինվի, հնարավորություն կլինի վերանայել էլեկտրաէներգիայի գինը՝ նվազեցնելով այն: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա ներկայացնում էր զեկույց` ԵԱՏՄ-ի միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններից եւ արդյոք ԵԱՏՄ միասնական շուկայում էժան գազի ձեռքբերումը հնարավորություն կտա վերանայել սահմանին`Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ԱԷԿ-ի վերազինման աշխատանքների ավարտը նախատեսված է 2020-21 թվականներին: Միաժամանակ սկսվելու է վարկի մարումը, բայց նա կարծում է, որ դա հավելյալ բեռ չի լինի: Բացի այդ, նաեւ 2021-ին ԲԷՑ-երում կավարտվեն փոփոխությունները, թեեւ կորուստները արդեն նվազեցվել են, կրճատումներ են ընթանում: Առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում նախատեսվում է ՀԷՑ-երի սակագնային մարժայի տրոհում երկու մասի:

Սրանք բոլորը դրական գործոններ են էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման եւ նվազեցման համար, բայց այս պահին Գարեգին Բաղրամյանը թվային տվյալներ ներկայացնել չի ցանկանում:

«Ռիսկերը կառավարվում են, սողացող կրճատումներ են լինում, շատ-շատ լավ բաներ եք ներկայացնում, բայց հընթացս այնքան նեգատիվ է առաջանում, որ չեզոքացնում է»,-հեգնեց Միքայել Մելքումյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Խոսելով ԵԱՏՄ-ի ընդհանուր էներգետիկ շուկայի ընձեռող հնարավորությունների մասին էլ, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ այն հնարավորություն է տալու էժան սակագնով էներգակիրներ կամ գազ ձեռք բերել ԵԱՏՄ տարածքում: Տարանցումը այդ պարագայում պետք է իրականացվի նույն պայմաններով, քանի որ փոխանցման համակարգերը ԵԱՏՄ համակարգում բնական մենաշնորհ են եւ բոլոր հինգ երկրներին հավասար հնարավորություն է տրվում դրանից օգտվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930