Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փայլանը դատապարտել է հայերի աքսորն արդարացրած Էրդողանին. «104 տարի անցավ, բայց մտածելակերպը նույնն է»

Ապրիլ 26,2019 13:50

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հայերի աքսորը 1915թ. ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։

Փայլանը Twitter-ի իր էջում երկու գրառում է արել, որոնցից մյուսը վերաբերվում է ապրիլի 24-ին Էրդողանի ցավակցական ուղերձին։

Առաջին գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Նախագահ Էրդողանն ապրիլի 24 տարելիցին նախագահականում ունեցած էլույթի ժամանակ ասաց, որ աքսորն այդ ժամանակաշրջանում ամենաողջամիտ քայլը կարող էր լինել։ Նա Թալեաթի, Էնվերի, Ջեմալի խունտայի  կողմից հայ ժողովրդի դեմ կիրառած քաղաքականությանը տեր կանգնեց։  104 տարի անցավ, սակայն ցավոք  մտածելակերպը նույնն է»։

Մյուս գրառման մեջ Փայլանը նշել է.

«Էրդողանը երեկ հրապարակած ցավակցական ուղերձում ասել է. «Այս տարի էլ հարգում եմ առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը»: Այս հայտարարության մեջ ոճրագործ չկա: Հայ ժողովուրդը ոչնչացվել է պետության որոշմամբ: Այն ցավակցությունը, որը չի բացում արդարության ճանապարհը, վերքին դարման չի լինի»:

Աղբյուր`    Ermeni haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930