Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառումով բավական կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի ապրիլքսանչորսյա հայտարարություններին: Այդ հայտարարություններն իրենց հերթին աննախադեպ կոշտ էին, և Էրդողանը ուղղակի անցել էր «հակամեղադրանքի», ոչ միայն ժխտելով ցեղասպանության փաստը, ինչը նոր չէ իհարկե, այլ նաև հայտարարելով, թե «հայ հրոսակներին և նրանց աջակիցներին» սպանելը Թուրքիայի գործողության միակ «տրամաբանականն» տարբերակն էր:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 1,5 միլիոն մարդու սպանությունը, ազգի ոչնչացնելու ցեղասպան գործողությունը այդպես գնահատելը վիրավորանք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության հասցեին, և աշխարհն այդ ամենի հանդեպ չպետք է լռի:
Անկասկած է, որ Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը լիովին համարժեք է Էրդողանի թույլ տված իրապես հակաքաղաքակրթական քայլին և հայտարարություններին: Միևնույն ժամանակ անկասկած է, որ սա ամենևին հայ-թուրքական լոկ դրվագային «երկխոսություն» չէ, այլ, ըստ էության, որոշակի ռեգիոնալ և միջազգային իրավիճակի արտացոլում՝ թե՛ Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունների, թե՛ Երևանի միանգամայն համարժեք արձագանքի դրսևորումներով: Ըստ այդմ, խնդիրն ավելի լայն է և անհրաժեշտ է հասկանալ դրա ներկայիս լայն աշխարհաքաղաքական համատեքստը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է աշխարհին չլռելու կոչին, որ հղում է Հայաստանի վարչապետը:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում