Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. «Ես համաձայն չէի նախկին վարչակարգի հետ, հիմա էլ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որը հանքերի վերագործարկման մասին խոսում է «եթե»-ներով». «Փաստ»

Ապրիլ 26,2019 12:42

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հանքերի շահագործման հետ կապված շատ «եթե»-ներ կան, որոնք մեկը մյուսին հակասում են: Օրինակ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեռ ամենասկզբում բնապահպանները նամակներ էին գրել բոլոր այն բանկերին, որոնք պետք է ֆինանսավորեին ծրագիրը՝ տեղեկացնելով ռիսկերի մասին:

«Ես համաձայն չէի նախկին վարչակարգի հետ, հիմա էլ համաձայն չեմ պարոն Փաշինյանի հետ, որը հանքերի վերագործարկման մասին խոսում է «եթե»-ներով: Պետք է ընդունենք քաղաքական որոշում, ոչ ասենք այդ հանքավայրին, որովհետև բոլորս, այդ թվում՝ վարչապետը, հասկանում ենք՝ ինչպիսի վտանգներ կան հանքավայրի վերագործարկման դեպքում: Այն գտնվում է Ջերմուկի տարածքում, իսկ Ջերմուկը համաշխարհային մակարդակի առողջարան է, դրա կողքին չի կարող հանքավայր գործել: Միայն դա պետք է բավարար լիներ, որ ներկայիս կառավարությունը ձեռքը խփեր սեղանին և ասեր՝ նախկինում սխալ է գործվել, հիմա մենք դեմ ենք հանքի վերագործարկմանը: Այս հարցում վարչապետը քաղաքական կամք պետք է դրսևորի և ասի ոչ հանքավայրերի շահագործմանը», – հավելում է Սիլվա Ադամյանը:

Խոսելով առհասարակ հանքարդյունաբերության մասին, զրուցակիցս նշում է, որ բոլոր այն հանքավայրերը, որոնք կան և աշխատում են, դրանց պարագայում այլևս ոչինչ չենք կարող անել: «Մենք չպետք է կանգնեցնենք դրանց աշխատանքը, այլ ստիպենք, որ դրանք աշխատեն՝ պահպանելով բնապահպանական նորմերը: Չպետք է որևէ այլ տարածքում նոր հանքեր բացենք: Պետք է կարգի բերենք հանքարդյունաբերության ոլորտը և սահմանափակվենք դրանով: Ի վերջո, հանքարդյունաբերողն ունի միայն մեկ նպատակ՝ լցնել սեփական գրպանը, իսկ պետության և ժողովրդի ստացած օգուտը շատ քիչ է և համեմատելի չէ պատճառված վնասների հետ», – եզրափակում է բնապահպանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930