Քիչ առաջ մենք ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում նրան, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից՝ ՌԴ-ից։ Հիշեցնենք, որ խոսքը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին է։ Տոնոյանը պատասխանեց, որ չգիտի՝ արդյո՞ք այդ տեղեկությունը ստույգ է։ Նրա խոսքով՝ «Եկեք ես զինված ուժերի գեներալների համար պատասխան տամ»։
Հարցին՝ եթե ԶՈԻ գեներալը նման բան աներ, ինչպե՞ս կորակեիք, վերաբերմունքն ինչպիսին կլիներ, նա պատասխանեց կարճ՝ դավաճանություն։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ