Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունում բնականոն վիճակ է, իրենք ամենօրյա աշխատանք են իրականացնում, ու որեւէ արտառոց բան չկա, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։
– Իսկ ի՞նչ եք կարծում, արժե՞, որ ՀՀԿ-ն փորձի վերադառնալ քաղաքականություն, հանրությունը Ձեզ սպասո՞ւմ է։
– Ընդհանրապես, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, որ մենք տեսանք նաեւ անցած տարի այնպիսի երեւույթներ, որ հանրությունն ու քաղաքական ուժերն էլ չէին սպասում, բայց իրականում մեր գերխնդիրը վերադառնալը չի, մենք չափազանց մտահոգված ենք ե՛ւ Արցախի հարցի հետ կապված, ե՛ւ Հայաստանում տնտեսական իրավիճակի հետ կապված, որն իրականում անկում է ապրում։
Մենք տեսնում ենք, որ իրականում օրենսդիր ու գործադիր մարմնում են այնպիսի մարդիկ, ովքեր դիջեյ են եղել, շպագատ են իջել, այսինքն՝ քաղաքական որեւէ փորձ չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականությանը միայն թեթեւ ծանոթ լինելով՝ եկան իշխանության, ու այդ պատճառով է, որ մենք հիմնականում որեւէ դրական աշխատանք չենք տեսնում։
Կարդացեք նաև
Ես համոզված եմ, որ երկիրը առաջընթաց կապրի, եթե լինի հիմնավորված ծրագիր ու այդ ծրագիրը իրագործողներ ունենա։ Իսկ ես այս ամենը չեմ տեսնում։ Եթե մենք բարձրաձայնում ենք դրա մասին, իշխանությունները չեն ցանկանում ընդունել, մենք տեսնում ենք խնդիրը ու դրա մասին ասում ենք։
Եթե ցանկություն կա ինչ-որ բան անելու, ինչ-որ արդյունք ունենալու, ապա պետք է լսել նաեւ քննադատությունը, տեսնել այն իրականությունը, որն առկա է Հայաստանում, իսկ եթե նման ցանկություն չկա, ուրեմն որեւէ բանի չեն կարող հասնել։ Քննադատությունը շատ օգնում է տեսնել իրականությունը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում