Կոռուպցիոն բնույթի հանցանքի համար է մեղադրվում մի կառույցի ղեկավար, որի տեղակալի ունեցվածքն աչքի անցկացնելուց հետո տրամաբանական հարց է ծագում դրա ծագման մասին. այն ձեռք է բերվել հալալ քրտինքո՞վ, թե՝, այնուամենայնիվ դրանում խառն է նաեւ կոռուպցիայի մատը։ Խոսքը ՊՎԾ պետ Դ. Սանասարյանի տեղակալ Արգիշտի Քյարամյանի մասին է, որը Երեւան քաղաքի դատախազության դատախազ աշխատած տարիներին՝ 2017թ.-ին, երբ ընդամենը 26 տարեկան էր, պատկառելի ունեցվածք է հայտարարագրել, մասնավորապես՝ անհատական 2 բնակելի տուն, 4 հողամաս, 1 անշարժ գույք, 1 ավտոտնակ, թանկարժեք զարդեր, 32 մլն դրամ եւ 48 հազ. դոլար դրամական միջոց։
Երեկ գործադիրի նիստին շտապած Քյարամյանը այն հարցին, թե ինչպես է ձեռք բերել հայտարարագրված ինչքը, պատասխանելու փոխարեն հղում է արել էթիկայի կանոններին՝ ճիշտ չհամարելով «որեւէ մեկի ունեցվածքը» քննարկելը։ Նկատենք, սակայն, որ ՊՎԾ պետի տեղակալը «որեւէ մեկը» չէ, այլ պետական պաշտոնյա, որի վաստակած ամեն մի լումայի մասին ինֆորմացիան բացի նրանից, որ պետք է բաց լինի, այլ նաեւ պետք է պարզաբանվի։ Իսկ այդ դելիկատ հարցը կարգավորվում է ոչ թե էթիկայի նորմերով այլ համապատասխան օրենքի իմպերատիվ պահանջով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում