Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք գիտությունն ավելի ծանր վիճակում է, քան Սերժ Սարգսյանի ժամանակ էր. «Հրապարակ»

Ապրիլ 26,2019 11:36

Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի ավագ գիտաշխատող Հարություն Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք գիտությունն ավելի ծանր վիճակում է, քան Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Եվ սա ասում է մի գիտնական, ֆիզիկոս, որը վերադարձրել է նախագահի մրցանակը Սերժ Սարգսյանին։ «Համոզված եմ, որ գիտությունը նոր իշխանություններին պետք չէ։ Նրանք նույնիսկ ֆիզիկապես ոչնչացնում են գիտությունը»։

– Ինչո՞ւ։

– Օրինակ՝ Օրգանական, դեղագործական քիմիայի ինստիտուտի երկու մասնաշենքը, որտեղ երեք ակադեմիական հիմնարկ է տեղավորված, տվել է շվեյցարական «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ֆիրմային, որը վերեւի երկու հարկը վարձակալությամբ էր վերցնում եւ հիմա որոշել է երկու հսկա մասնաշենքերն իրենով անել։ Ժողովուրդը հավաքվել է, բողոքներ է արել, արդյունքում Կադաստրի պետկոմիտեի նախագահ, ՔՊ-ական Բաբայանի ստորագրությամբ կոլեկտիվը նամակ է ստանում, որ այլեւս իրենց շենքերը չեն խլում։ Բայց անցնում է մի քանի օր, եւ դա լինում են այն օրերը, երբ Փաշինյանը հետ է գալիս Շվեյցարիայից, եւ շվեյցարացիներն այդ շենքերը կրկին վերցնում են՝ առանց կենտրոնին որեւէ փոխհատուցման։ Ի՞նչ կմտածեք Դուք։ Փաստ է, որ կադաստրի ղեկավարը գրել է, որ այդ հարցը հանված է։ Ես չեմ կարող վատը չմտածել։ Հիմնավորումը ես չեմ տեսնում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930