Ապրիլի 25-ին SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վանդալիզմ է իրականացրել բնության նկատմամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Նարեկ գյուղի բնակչուհի, 58-ամյա Վարսենիկ Վարդանյանը արցունքն աչքերին խեղդվելով, ասում էր. «23 տարի է ՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այս տարածքը անքուն գիշերներ անցկացնելով՝ խնամել եմ: Տարածքը ամբողջովին ամայի էր և մշակել եմ, մրգատու ծառեր եմ տնկել, այդ թվում՝ խնձորենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, ընկուզենի, տանձենի ու 2-3 օրերի ընթացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական հատուկ սղոցներով: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, ինչ աստիճանի ատի բնությունը ու ինչ աստիճանի նախանձ լինի գյուղացու նկատմամբ, որ ծառերի սպանդ իրականացնի:
Գյուղապետ Գարուշ Հակոբյանը էնպիսի հրճվանքով է էս բերքատու ծաղկած ծառերը կտրել տվել, որ այլ խոսքեր չես կարողանում գտնել»:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում