Ըստ մեր աղբյուրների` «Արմավիր» ՔԿՀ-ի պետ կնշանակվի «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Վարուժան Եղիազարյանը:
Նա քրեակատարողական ոլորտի փորձառու կադրերից է, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Հիշեցնենք,որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Խաչիկ Հարությունյանը հինգշաբթի ազատման դիմում է ներկայացրել: Վերջինս պետ էր նշանակվել անցած տարի` հեղափոխությունից հետո:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ