Քարահունջում «պեղումները» իրականացվում են բարբարոսաբար՝ մետաղալարով ծանր տեխնիկայի, քլունգների ու բահերի միջոցով և բանվոր դասակարգի ձեռքերով: Փորվել են մեգալիթների` աստղագիտական գործիքների հիմքերը, որոնց տեղաշարժումը արժեզրկում է համալիրը որպես աստղադիտարան: Տեղաշարժվում և անհետանում են Քարահունջի քարերը (ըստ լուրերի` վաճառվում արտասահման), փորվել են խրամատներ ողջ քարերի երկայնքով, արդյունքում ոչնչացվել է մեգալիթների հիմքում կայունության համար դարեր ի վեր կառուցված ստորգետնյա հիմնապատը, ինչը վտանգում է քարերի կայունությունը:
Քարահունջում պեղելու լիցենզիան հնագետ Ա. Փիլիպոսյանը ստացել է մշակույթի նախարարության միջգերատեսչության հանձնաժողովի կողմից, որի անդամ է ինքը հանդիսանում (սա օրենքի խախտում է), իսկ ֆինանսավորում է կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն: Ա. Փիլիպոսյանը «պեղման» հերթական փուլից հետո օրենքի տառին համաձայն չի ծածկել փորվածը, այլ թողել բացված վիճակում՝ Սիսիանի եղանակի քմահաճույքին:
Այս ամենը արվում է միտումնավոր (և հնարավոր է, որ դրսի պատվերով), որպեսզի արժեզրկվի մեր ազգային հարստությունը՝ աշխարհի ամենահին աստղադիտարանը, որի տարիքը թվագրվում է 12 000 տարի և ավել: Մինչդեռ Քարահունջը մեր մշակութային, գիտական հնադարյան արժեքն է ու հայի ինքնության կոթողը և մեր պատմական անձնագիրը, որը որոշ երկրներ շահագրգռված են ոչնչացնել՝ տվյալ դեպքում հայի ազգանուն կրող անբարո «պեղողների» ձեռքերով:
Կարդացեք նաև
Ա. Ավագյանը՝ ՊՈՒԱԿԻ մասնաճյուղի ղեկավարը (Քարահունջի տարածքի տնօրեն), Քարահունջ աստղադիտարանի և հարակից տարածքներում տարիներ շարունակ անց է կացնում անբարո ծիսական արարողություններ մերկ կանանց մասնակցությամբ, նաև կազմակերպել է իր իսկ մահվան արարողությունը՝ վառելով իր դագաղը: Քարահունջի քարերից կախում է իր նկարները, իսկ հարակից տարածքի մամռակալած քարերն ընկերների հետ փորագրում է տարբեր կենդանիների պատկերներ: Քարահունջում անցկացրել է նաև ֆոտոսեսիաներ, օրինակ` մանեկենների հետ: Ի դեպ նա բազմիցս է խարույկներ վառել Քարահունջի տարածքում, ինչը ՀՀ Կառավարության 20 ապրիլի 2002 թվականի N 438 Որոշման խախտում է:
Նշենք նաև, որ Քարահունջի տարածքում 2018թ. մայիսին տեղի է ունեցել վանդալիզմ, ինչն Ավագյանը երեք ամիս թաքցրել է, և այդ առիթով հարուցվել է քրեական գործ:
Բոլոր մեր նամակները վարչապետին և այլ գերատեսչություններ վերահասցեագրվում են մշակույթի նախարարություն, որը տալի է անհեթեթ պատասխաններ և պաշտպանում է Ա. Փիլիպոսյանին և Ավագյանին:
Մենք՝ Քարահունջի պահպանման համար պայքարող քաղաքացիական շարժման հազարավոր մասնակիցները, պահանջում ենք, որպեսզի պեղումները դադարեցվեն, և Ա. Փիլիպոսյանը ու Ա.Ավագյանը պատասխան տան ՀՀ օրենքների և միջազգային կոնվենցիայի դրույթների բազմաթիվ խախտումների համար:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ մեր Save Carahunge ֆեյսբուքյան էջից
Կազմակերպվել է նաև ստորագրահավաք
Նանա Հերունի