Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նորանշանակ դեսպանը Գյումրիում էր․ նրան թույլատրվեց ընդամենը 3 հարց ուղղել. (Տեսանյութ)

Ապրիլ 25,2019 19:01

ԱՄՆ նորանշանակ դեսպան տիկին Լին Թրեյսին երկօրյա ճանաչողական այցով Գյումրիում էր։ Նա այսօր Գյումրու «Ամերիկյան անկյուն»-ում ասաց, որ առաջին անգամ է լինում Գյումրիում ու առհասարակ Երևանից դուրս  իր առաջին այցն է Հայաստանի տարածքում։ Դեսպանը տպավորված էր գյումրեցիների ջերմ ընդունելությամբ ու հյուրընկալությամբ։
Դեսպանին ընդամենը երեք հարց տալու հնարավորություն տրվեց։

Հարցին՝ կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք կցանկանան իրականացնել Գյումրիում, դեսպանն ասաց․ «Կան նախաձեռնություններ, որոնց շրջանակում մենք համագործակցում ենք Գյումրու հետ։ Ես այսօր Գյումրիում եմ, իսկ դա նշանակում է, որ մենք կարևորում ենք համագործակցությունը Հայաստանի բոլոր մարզերի հետ՝ ոչ միայն կենտրոնանալով մայրաքաղաքի վրա։ Մենք  տարբեր ուղղություններից Գյումրիում մեր աշխատանքից կարող ենք առանձնացել տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ հնարավոր ներուժ կա, ես այսօր այցելեցի, մենք զրույց ունեցանք այն հարցի շուրջ, թե ինչպես Գյումրին կարող է դառնալ տեխնոլոգիական կենտրոն»,-ասաց դեսպանը։

Խոսելով Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին՝ դեսպանը կրկնեց Ծիծեռնակաբերդում երեկ հնչեցրած իր խոսքերը․ «Երեկ ես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Միացյալ Նահանգների անունից հարգանքի տուրք մատուցեցի 1915 թվականի  ողբերգությանը զոհ գնացածների հիշատակին, իրադարձություններ, որոնք բնորոշվում են որպես զանգվածային վայրագություններ։ Ես իմ հաստատման լսումների ժամանակ անդրադարձ եմ կատարել այս հարցին, պատմական իրողությունները մենք չեն ժխտում, և մենք մեր հարգանքի ու հիշատակի տուրքն ենք մատուցում  այդ ողբերգությանը զոհ գնացած մարդկանց։ Նաև ուզում եմ անպայման շեշտել, որ մեզ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունը, հայ ժողովրդի խիզախությունը, որ այդ իրադարձություններից հետո կարողացավ ապրել, արարել, կենսունակ հասարակություն ձևավորել այստեղ Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի շատ ու շատ երկրներում, այդ թվում և Միացյալ Նահանգներում։ Եվ մենք Միացյալ Նահանգներում շատ բարձր ենք գնահատում այն ներդրումը, որ մեր հասարակությունում ունեցել և ունեն  հայ համայնքի ներկայացուցիչները»։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ ասաց․ «Այս պահին կարևորը երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև շփումների, երկխոսության հնարավորության ապահովումն է։ Այստեղ գալով՝ ես իմացել եմ, որ նմանատիպ նախաձեռնություններ կան՝ մարդկանց միջև շփումներ, բիզնեսի միջև շփումներ, կարծում եմ այստեղից կարելի է սկսել և հետո արդեն ինչ-որ մի պահի պետական մակարդակով ինչ-որ բաներ կլինեին, և, թերևս, հենց այս կետից պետք է շարունակել առաջ գնալ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930