Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահը խոստացավ. Վաղը Ռուբեն Վարդանյանին հանդիպելու է, կխնդրի, որ քանդակին ձեռք չտան (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 25,2019 19:44

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել էր Հակոբ Կոջոյանի եւ Արա Սարգսյանի տուն-թանգարան: Թանգարանում շրջայցի ժամանակ նրանց ուղեկցում էր թանգարանի տնօրենը՝ Արա Սարգսյանի թոռնուհին: Նախագահ Արմեն Սարգսյանը երբեմն ընդհատում էր Աննա Սարգսյանին եւ ինքը ինչ-որ բան պատմում որեւէ նմուշի մասին, կամ հետաքրքիր հիշողություններով կիսվում:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ասաց, որ որոշել է նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, ներկայացնելու են 4 արվեստագետներ, որոնք ինչ-որ իմաստով միմյանց հետ կապ են ունեցել. «Կոջոյան եւ Արա Սարգսյան, մյուսը՝ Ռաֆայել Իսրայելյանը եւ Արա Հարությունյան»:

Նախագահը պատմեց Արա Հարությունյանի՝ «Մայր Հայաստան» հուշարձանի պատմությունը:

Թանգարանը 80-ական թվականներից հետո երբևէ չի հիմնանորոգվել: Հիմա շենքային պայմանները շատ վատ վիճակում են: Դա նկատեց նաեւ նախագահը. «Ցավով տեսնում եմ, որ այս թանգարանը լավ վիճակում չի գտնվում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ավելի ուշադիր լինենք եւ ներկայացնենք մեր մեծերին»:

Նախագահի խոսքերով՝ «Արա Սարգսյանը լեգենդ էր արվեստի մեջ, եւ որպես մարդ, եւ որպես հայրենասեր անձնավորություն եւ քաղաքացի: Իսկ Կոջոյանը Ախալցխեից դուրս գալով հասել էր եվրոպական լավագույն ակադեմիաներ, մինչեւ Մյունխեն»: Սարգսյանը նկատեց՝ Կոջոյանի ստեղծագործությունները ցուցադրվել եւ ցուցադրվում են Եվրոպայի լավագույն ցուցասրահներում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տուն-թանգարանի տնօրենը նախագահին ցուցադրեց նմուշներից մեկը՝ «Անտառի արքան», որը Դիլիջանում Խանջյանի տան բակում ծառի վրա քանդակել է Արա Սարգսյանը, հիմա անտեսված է: Տնօրենն ասաց, որ այդ տարածքը գնել է գործարար Ռուբեն Վարդանյանը եւ քանդակն էլ այդ տարածքում է ու չի թույլատրվում զբոսաշրջիկներին մոտենալ քանդակին: Արմեն Սարգսյանը լսելով Ռուբեն Վարդանյանի անունն, անմիջապես արձագանքեց՝ «Վաղը տեսնելու եմ իրեն, կասեմ, կասեմ իրեն»: «Հա, խնդրում եմ, ու ասեք՝ ինչ-որ էնտեղ վերանորոգեն, ձեռք չտան այդ արձանին»,-խնդրեց տնօրենը:

Իսկ երբ Արա Սարգսյանի «Այգեկութ» քանդակն էր ցուցադրում, տնօրենն առաջարկեց՝ այն ավելի մեծ ծավալի պատրաստել եւ տեղադրել Սարյան փողոցում՝ Հայփոստի շենքի դիմաց, որպես գինու փառատոնով ու գինետների փողոց: Նախագահը չհամաձայնվեց, ասաց ավելի լավ տեղ է պետք մտածել:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Տնօրենն ասաց, որ այցելուներ քիչ են լինում, թանգարանը ոչ միայն վերանորոգելու, նաեւ հանրայնացնելու կարիք ունի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930