Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ ճիշտ չէ ասել, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի մամուլում կամ իշխանության քաղաքականության մեջ որակական փոփոխությունների է ենթարկվել: «Այդ հարցն առավել կարեւոր՝ օրակարգային հարցերից չէ Թուրքիայի համար: Հաշվի առնելով ներկայիս Թուրքիայի ներքին խմորումները՝ կարճաժամկետ առումով դրական տեղաշարժերի սպասելն իրատեսական չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման գործում ՀՀ-ին անհրաժեշտ է ռազմավարության սկզբունքային փոփոխություն. «Միայն միջազգային ճանաչման վրա կենտրոնանալը եւ դրանում ռեսուրսներ ներդնելն ամենաարդյունավետ ճանապարհները չեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ