Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները բողոքում են՝ ՔԿՀ-ն չունի օդափոխիչ համակարգ եւ այլն

Ապրիլ 25,2019 18:15

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները դիմումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից խնդրում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին: Ըստ խմբագրություն զանգահարողների` խցերի հատակը ցեմենտից է, ինչը փոշի է արտադրում: ՔԿՀ-ն չունի օդափոխիչ համակարգ: «Այսինքն` ինչպես ոմանք են նշում, դռների կերակրատախտակները բաց պահելը ոչ թե շռայլություն է կամ առանձնահատուկ վերաբերմունք, այլ կենսական անհրաժեշտություն»,-նշեցին նրանք:

«Բուժսպասարկումը նորմալ չի իրականացվում ինչի արդյունքում հիվանդ դատապարտյալները առողջների հետ են ապրում: Ու դրա համար է որ կերակրատախտակները բաց են մնում ու ինչքան տեղեկացված ենք՝ այս ՔԿՀ-ում օդափոխիչ համակարգ չլինելու պատճառով այդ կերակրադռնակները չպիտի փակվեն»,-նշեցին նրանք:

Դատապարտյալները վարչապետին ու նախարարին հղած իրենց դիմումներում նշել են խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է արտեզյան աղբյուրներից ու չի ֆիլտրվում: «Այդքանից հետո առանձնահատուկ վերաբերմո՞ւնք է դա մեզ»,-հարցրին նրանք:

Խմբագրություն ահազանգելով`նրանք խնդիրների լուծման համար ակնկալում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աջակցությունը:

Հիշեցնենք, ԱԱԾ բացահայտումներից հետո հրաժարական է ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930