Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՊՆ-ն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը

Ապրիլ 25,2019 18:20

Ադրբեջանական  որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում  հայկական առաջապահ ուժերը  կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող  4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տվյալ տեղեկությունը, այլև այն որակելով սադրիչ, իր պատրաստակամությունն է հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող  տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը:

Միաժամանակ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմի տառին ու ոգուն, կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930