ՀՅԴ-ական, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում այրեց Թուրքիայի թղթե դրոշը: Նա հայտարարեց, որ այդ քայլը նախապատմություն ունի: Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ՀՅԴ երիտթեւի ավանդական ջահերով երթից հետո Մանուկյանը լսել է որոշ անձանց քննադատությունները՝ Թուրքիայի դրոշն այրելու առնչությամբ: «Դրոշն այրվում է որպես Թուրքիայի պետական-ժխտողական քաղաքականության դեմ ուղղված բողոքի արտահայտություն: Այս անգամ դրոշն այրելուց հետո տպավորություն էր, որ սոցցանցերում կազմակերպված արշավ է իրականացվում: Առանձին քաղաքացիներ, այդ թվում՝ կառավարման համակարգի պաշտոնյա, հայտարարեց, որ դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, որը ոստիկանությունը պետք է դիտարկի որպես հանցագործություն: Ասում են՝ գրառումը հեռացվել է»,-նկատեց Գեղամ Մանուկյանը:
Նա նշյալ կարծիքները կեղծ ահազանգեր է համարում եւ շեշտում, որ Թուրքիայի դրոշն այրելն ուղղված է ոչ թե թուրք ժողովրդի դեմ, ինչպես շահարկում են, այլ Թուրքիայի ղեկավարության ժխտողական քաղաքականության. «Կեղծ եղբայրասիրական-խաղաղասիրական քայլեր անել պետք չէ: Նման մեկնաբանություններ անողներին խորհուրդ կտամ կարդալ Էրդողանի երեկվա ելույթը, որում նա շեշտում էր, որ մի բան էլ քիչ են արել հայերի գլխին: Ի տարբերություն «խաղաղասիրություն» քարոզողների՝ դրոշն այրած այդ երիտասարդները 2016թ.-ին, երբ դեռ 18 տարեկան չկային, կամավոր մեկնեցին Թալիշ»:
Իսկ թե ինչու է թուրքական դրոշի այրումը քննադատվել որոշ անձանց կողմից, Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ շարժառիթները տարբեր են՝ խաղաղասիրական ծրագրերով կյանքը բարելավելու հնարավորություն, ՀՅԴ-ին քննադատելու կամ «ժամանակակից» երեւալու միտում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/446022889501754/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Սա երեվի ամենախաղաղասեր քայլն է մի կուսակցության կողմից որը սատարել ու սատարում է բռնությունն ու ահաբեկչությունը: