Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ կուսակցական գործունեությամբ զբաղվո՞ւմ է: Ի պատասխան, նախարարն ասաց՝ այս պահի դրությամբ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, ես կառավարության անդամ եմ:
Հարցին՝ ինչն է խանգարում, բոլորն էլ կառավարության անդամ են, բայց զբաղվում են կուսակցական գործունեությամբ, Զեյնալյանը պատասխանեց. «Գործնականորեն ժամանակ չեմ ունենում զբաղվելու կուսակցական գործունեությամբ: Ուղղակի չեմ հասցնում զբաղվել»,- նշեց նա: Նաեւ հավելեց, որ որեւէ խոչընդոտ չկա, որ ինքն անձամբ է ստանձնել այս պարտավորությունը եւ ոչ թե ասենք՝ սա կոալիցիա է:
Այն հարցին էլ, թե որ պահին որ որոշեք զբաղվել կուսակցական գործունեությամբ, կուսակցության քարոզչությամբ, պետք է դադարեցնե՞ք պաշտոնում գործունեությունը, նախարար Զեյնալյանը պատասխանեց՝ եթե կոնֆլիկտ չլինի՝ ոչ, իսկ, եթե կոնֆլիկտ լինի, բնականաբար, պետք է որոշում կայացնի:
Հետաքրքրվեցին՝ հիմա «Հանրապետություն» կուսակցությունը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, ի պատասխան, Արտակ Զեյնալյանն ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունը իշխանություն չի:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Զեյնալյանի «Հանրապետություն» կուսակցությունը կառավարության եւ ԱԺ-ի կազմում չկա, հետեւաբար, այն արտախորհդարանական ուժ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ