ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օրերս «Օլիմպավանում» ընդունել է վերջերս ավարտված ծանրամարտի, ըմբշամարտի եւ մարմնամարզության Եվրոպայի առաջնություններին մասնակցած Հայաստանի հավաքականների անդամներին եւ մարզիչներին: Նա ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից, սակայն նշել է նաեւ, որ կարելի էր ավելին անել:
ՀԱՕԿ նախագահը, armnoc.am-ի փոխանցմամբ, անդրադարձել է նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կշռման արարողությունը ձախողած Անդրանիկ Կարապետյանին՝ նշելով, որ նա կարող ուժ է, սակայն անհաջողությունները հետապնդում են նրան: «Անդրանիկ ջան, գուցե եկեղեցի գնաս», – ժպտալով ծանրորդին դիմել է Գագիկ Ծառուկյանը, ինչին Անդրանիկ Կարապետյանը պատասխանել է, թե այս առաջնությանը իսկապես շատ լավ էր նախապատրաստվել, պարզապես անհաջողություն եղավ: Ւսկ եկեղեցի արդեն գնացել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ