Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ աշխատակիցները հույս ունեն, որ Սանասարյանը կվերադառնա եւ կղեկավարի կառույցը. Արգիշտի Քյարամյան

Ապրիլ 25,2019 16:08

«Իրավիճակը բավականին աշխատանքային է: Կան ծրագրեր, որոնք սկսվել են Սանասարյանի անմիջական մասնակցությամբ, հիմա դրանք ավարտին են մոտենում, ուսումնասիրություններ ենք արել ԵՊԲՀ-ում, արդեն ավարտին է մոտենում»,– այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Արգիշտի Քյարամյանը, որը կառավարության նիստի էր եկել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի փոխարեն:

Պարոն Քյարամյանն ասաց, որ շատ բարձր է գնահատում Դավիթ Սանասարյանի դերը հայոց պետականաշինության գործում, շատ հարգում է Դավիթ Սանասարյանին: Նա նաեւ ասաց, որ ՊՎԾ աշխատակիցները սպասում են Դավիթ Սանասարյանի վերադարձին. «Պարոն Սանասարյանը այս պահին շարունակում է մնալ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Եվ քանի որ նա այս ծառայության ղեկավարն է, իսկ մենք՝ աշխատակիցներս մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա եւ կղեկավարի այս կառույցը, հետեւաբար, ես,այս համատեքստում, որեւէ բան չունեմ ավելացնելու»:

Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ Դավիթ Սանասարյանի գործը «կարված» է եղել, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Քանի որ կա քրեական գործընթաց, ես, լինելով իրավաբան, միանշանակ, ինձ թույլ չեմ տա քրեական գործընթացին որեւէ գնահատական տալ: Առավել եւս, որ կա նախաքննական գաղտնիություն»:

Արգիշտի Քյարամյանն ասաց, որ ինքն էլ ծանոթ չէ գործի նյութերին եւ կուզի այդ հարցին այդպես պատասխանել. «Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին եւ, կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսեւորումներ ցուցաբերած եւ արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Փոքրիկ Ստալինը ասում է
    «Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւիցե սխալ չի գործել, որեւիցե խնդիր չի լինի եւ գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»:
    Ստալինի ժամանկ էլ էին մտծում ու ասում նույն սրտաճմլիկ բառերը«իմ ընկեր» բայց ԿԿԲ-ից հետո մարդիկ ստիպված ստորագրում էին այն որին տեղյակ չէին:Դավիթն երբեք չի եղել սրանց ընկերը,ուղակի այս կառավարությունը շատ վտանգավոր է եվ օգտագործում է ժողովրդի սրբությունը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930