Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքի խախտումները. Վահե Գրիգորյան

Ապրիլ 25,2019 15:08

Այսօր՝ 25/04/2019թ․-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։

Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Խաղաղ հավաքների իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եվ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով․

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

Վահե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Օգտակար կ’ըլլար ընթերցողին տեղեկացնել թէ այս հաղորդագրութեան ստորագրեալ հեղինակը՝ Լեւոն Տէր-Պետորսյանի փաստաբանն է, այն թղթածրարին մէջ ուր ՄԻԵԴ-ը նիւթի առարկայ վճիռը արձակեց:

    Այդ ձեւով, մի քիչ աւելի բացայայտ կը դառնար թէ սա ստեղծագործական ներկայացում մըն է: Դատը էականօրէն կորսնցուցած փաստաբանը կը ջանայ իր պարտութիւնը որպէս յաղթանակ ներկայացնել:

    Եւ այս անձն է որ այժմու իշխանութիւնը կ’ուզէ տեղաւորել Սահմանադրական Դատարանո՞ւմ… Դեհ, այդ ալ, ձեւով մը, տրամաբանական է…

    Մ. Հայդուկ Շամլեան
    Գանատայում իրաւաբան, երեսուն տարիներէ ի վեր

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930