Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Գեւորգյանն ազնիվ չի եղել». Իվետա Տոնոյան

Ապրիլ 25,2019 14:08

Գագիկ Ծառուկյանը պատրաստվո՞ւմ է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանին նվիրել «Արարատցեմենտը»: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին պատասխանեցին ԲՀԿ պատգամավորները:

Միքայել Մելքումյանն ասաց. «Այդ տեղեկատվությունը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, գինը օտարվող պետական գույքի չի որոշվում միայն այն դրամական միջոցով, որը ներկայացվում է: Հաջորդ կետն ասում է՝ բոլոր պարտավորությունները, որ կուտակել էր, պետք է փակվեն, դրան պետք է գումարվեր 6 մլն 700 հազար պարտքը: Այն ժամանակ ամբողջ էներգետիկ համակարգը ճգնաժամային վիճակում էր: «Արարատցմենտի» պարտքերն այնքա՜ն էին կուտակվել: Այդ պարտքերը փակվեցին բյուջետային հիմնարկների …  էներգետիկ համակարգը այնպիսի վիճակում էր, որ բյուջետային հիմնարկներն էլ էին պարտք 2 մլն դոլարի: Պատկերացնո՞ւմ եք այդ թվին՝ 2001-2002-ին 2 մլն դոլարը ինչ թիվ է, մոտ 10 մլն դոլարի գնագոյացման մասին է խոսքը»:

Իվետա Տոնոյանն էլ ասաց՝ Հայկ Գեւորգյանը առնվազն ազնիվ չի եղել, հայտարարելով, թե ընդամենը 200 հազար է արժեցել: Նա ասում է մի կետ ու չի նշում երրորդ կետը, որտեղ ֆինանսական հարցերն են, պարտքերի մարում եւ այլն, ընդհանուր 10 մլն դոլարից ավելի է նստել մասնավորեցումը: Նա քննադատեց Գեւորգյանին՝ ասելով, թե լրատվական դաշտը մանիպուլյացիայի է ենթարկել՝ տվյալների մասնակի տրամադրումով:

Մենք հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է, որ մի ամբողջ խմբակցության պատգամավորներ, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում՝ «դոշ են ծեծում» իրենց խմբակցության ղեկավարի բիզնեսի համար՝ ԲՀԿ պատգամավորները պատասխանեցին, թե իրենք միշտ ու բոլոր այս տիպի հարցերին շատ ակտիվ մասնակցում են. «Կլինի ցեմենտի հարց, այլ տիպի հարց, մենք նույն ակտիվությամբ ելույթ ենք ունենում»:

Ինչ վերաբերում է շահերի բախմանը, Մելքումյանն ասաց, որ ԵԽԽՎ ընթացակարգերում էլ շահերի բախում է համարվում այն, երբ զեկուցողն է դա ունենում եւ զեկույցից առաջ հայտարարում է՝ ինքը ունի շահերի բախում: Տվյալ դեպքում հարցի զեկուցողը իրենք չեն: Իվետա Տոնոյանի խոսքով՝ «Բոլորն էլ գիտեն, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, խոսքը այստեղ բացարձակապես բիզնես շահերին չի վերաբերվել, խնդիրը բարձրաձայնելուն է վերաբերում եւ կոնկրետ ժողովրդի շահին: Այս օրինագիծը Գագիկ Ծառուկյանի բիզնեսին որեւէ կերպ չի վնասում: Կլինկերի ներմուծումը շատ շահեկան է»:

ԲՀԿ-ականների քննադատությանը պատասխանեցին «Իմ քայլի» պատգամավորները:

Մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930