Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ պատգամավորներին հարցրեցինք, թե ինչպե՞ս են գնահատում Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելը, սա կարո՞ղ է ՌԴ-ի համար հիմք դառնալ՝ առեւտրի մեջ մտնելու Հայաստանի հետ: Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ սա իրավական հարթությունում է: Յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքը ինչ վարվելակերպ է ընտրում՝ այս կամ այն երկրում լինելով՝ դիմելու իր այս կամ այն խնդիրը լուծելու: Չենք մեկնաբանում լայնածավալ»:
Մեր զարմանքին՝ զուտ իրավական հա՞րց է, որ մեր երկրի գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրում՝ Մելքումյանը պատասխանեց. «Իհարկե, քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, բայց քանի որ իրավական հարթության մեջ է, սպասենք դեպքերի ընթացքին, արձանագրենք, որ քաղաքական ապաստան խնդրելը լավ երեւույթ չի»:
Հարցին՝ ՀՀ-ում քաղհալածյալներ կա՞ն ըստ ձեզ՝ Մելքումյանը պատասխանեց. «Քաղհալածյալնե՞ր, չէի ասի: Ես չէի ասի քաղհալածյալներ էս փուլում կան: Քաղաքական հեղափոխության արդյունքում այդ տիպի խնդիրները լուծվել են, հիմա ակտուալը մնում է տնտեսական հեղափոխությունը»:
Հարցին, այսինքն, այն, որ Միհրան Պողոսյանը պնդում է, որ ինքը քաղհալածյալ է, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում՝ Մելքումյանը պատասխանեց. «Անձամբ ես չեմ գտնում, որ այստեղ քաղհալածյալի խնդիր կա»: Մենք ճշտեցինք՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի՞ մասով նույն կարծիքն ունեք՝ Մելքումյանը պատասխանեց, որ խնդիրները իրավական են, հետո հետադարձ հայացքով կնայեն ու կտեսնեն, թե ինչն էր քաղաքական, ինչն էր տնտեսական:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ