Aravot.am-ի տեղեկություններով՝ վարչապետը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի փոխարեն պաշտոնակատար է նշանակել Արգիշտի Քյարամյանին: Ուշագրավ է, որ ոչ թե նրա առաջին տեղակալը՝ Ալբերտ Աբգարյանն է դարձել Սանասարյանին փոխարինողը, այլ երրորդ տեղակալը:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արգիշտի Քյարամյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նշանակումը տեղի է ունեցել կառավարության նիստից րոպեներ առաջ եւ հենց Քյարամյանն էլ մասնակցել է կառավարության նիստին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ուշագրավի խնդիր չկա, Ալբերտը կույր է: