Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում են Սերժ Սարգսյանի խոսալո՞ւն, հազիվ մարդիկ մոռացել են, էդ ատելություն, բան ուզում է մարի, ատելությո՞ւն եք գրգռում». Մարուքյանը բորբոքվեց

Ապրիլ 25,2019 13:07

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցից, թե վերջին շրջանում Սերժ Սարգսյանն ակտիվացել է, ունի՞ շանս մնալու քաղաքականության մեջ, թե՞ հեռանում է՝ բորբոքվեց՝ ասելով. «Ես ապշած հետեւում եմ մեր մեդիա դաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձեւավորվում Սերժ Սարգսյանի՝ ապագա խոսալու վերաբերյալ: Որ դա անում եք, այդ ակնկալիքը ձեւավորում եք, ո՞ւմ եք ուզում ձեռ առնեք: Մարդը տասը տարի երկրի նախագահ է եղել, բան չի խոսացել: Տասը տարին անցել է, հեղափոխություն է եղել, իշխանությունից թողել գնացել է, ինչ-որ ուժեղ հետաքրքրությո՞ւն կա՝ ինքը ինչ պետք է ասի: Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք է ասի, ի՞նչ եք ուզում, որ ասի: Կամ ո՞ւր կարա հետ գա, աշխարհում ոչ մի ուժ հեղափոխությունից հետո չի հետ եկել, ի՞նչ եք մնում-մնում…Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, 10 տարի չէր խոսացել, էդ ի՞նչ պիտի ասի Սերժ Սարգսյանը: Հանրությունը սպասում է Սերժ Սարգսյանի խոսալո՞ւն, հազիվ մարդիկ մոռացել են, էդ ատելություն, բան ուզում է մարի, ատելությո՞ւն եք գրգռում, ես չեմ հասկանում: ՀՀԿ-ականները գրում են անընդհատ, հեսա նա կխոսա… Մի ուժ, որ քաղաքական մեծամասնություն է եղել, հետո «բարիերը» չի կարողացել հաղթահարի, էդ ուժն ի՞նչ պիտի խոսա: Ես ուղղակի ապշած եմ, էդ մարդկանց որտեղի՞ց եք գնում-գտնում, որտեղի՞ց եք ճարում, ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից ստեղծեք: Էն, որ մանկապարտեզներում երեխաների հերթ է ու մանկապարտեզները սեփականաշնորհել են, դրանի՞ց է խոսալու, թե՞ որ ՊՆ նախարար ենք ունեցել ու ՌԴ քաղաքացի է եղել, դրանից է խոսալու»:

Մեր դիտարկմանը՝ ձեր մուննաթը մեդիադաշտին ուղղված անհասկանալի է, այսինքն, ընդհանրապես որեւէ մեկին խոսելու հնարավորություն չտա՞նք՝ Մարուքյանը պատասխանեց. «Իմ մուննաթը հետեւյալում է, խոսելու հնարավորությունը չի: Տասը տարի մարդը հետաքրքիր չի եղել, որ պետք է խոսա, ոչ մեկը չի ասել, խի՞ չի խոսում Սերժ Սարգսյանը, հիմա պիտի խոսա: Սա կեղծ հանրային ակնկալիք է, դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք՝ դուք սպասո՞ւմ եք Սերժ Սարգսյանի խոսալո՞ւն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանն արձագանքել է այս հայտարարություններին. «Հաշվի առնելով Էդմոն Մարուքյանի, այդ թվում նաև, ամերիկյան կրթությունը՝ այսօրվա իր ելույթին անդրադառնալով հիշատակեմ ամերիկյան բանակցային դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Ֆիշերի տեսությունից ոգեշնչված իմ եզրույթը։

Ֆիշերը իր գրքում նկարագրում է մի եզրույթ. ZOPA (ասոցատիվ մի փոքր անբարեհունչ է, բայց իմաստը դրա հետ կապ չունի) – Zone Of Possible Agreement, որը թարգմանաբար նշանակում է հնարավոր համաձայնության տիրույթ։ Այ, հավանաբար հենց այդ ZOPA-ն Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելիս՝ նրանք հանգել են մեկ այլ եզրույթի – Zone Of Allowed Existance, այսինքն` այն տիրույթը, որտեղ պարոն Մարուքյանին եւ իր գործընկերներին թույլատրվում է գոյություն ունենալ՝ քննադատել, գրության պատասխանելու ոճի համար նախարարներին անվստահություն հայտնել եւ այլն։ Չմոռանանք, որ նույնիսկ այդ հարցումը ուղարկել էիք Արփինե Հովհաննիսյանի բացահայտած եւ բարձրաձայնած «10.000 հավելյալ արդյունք չստեղծող» մեր համաքաղաքացիների մասին նամակագրության հիման վրա։

Բայց հենց որ վարչապետը նեղն է ընկնում՝ մեր լուսավոր գործընկերները պիտի բանավեճի ժամանակ բռնեն իր կողմը, ստեղծեն ԴԱՍԱԿԱՆ զավեշտալի դրվագներ, որոնք հետո մեմեր կդառնան ինտերնետում՝ շեղելով ուշադրությունը բուն խնդրից եւ այլն։

Ես չգիտեի, որ ես, ՀՀԿ-ին վերջին շրջանում անդամակցելու ցանկություն հայտնած երիտասարդները, իմ ավագ ու հասակակից կուսակցական ընկերները քաղաքական ռեանիմացիայի բաժանմունքում ենք։ Փաստորեն կոմայի մեջից ահագին անհանգստություն ենք պատճառում իշխանական եւ псевдоընդդիմադիր ուժերին։

Zone Of Allowed Existance-ի՝ թույլատրված չափով ընդդիմադիր լինելու ցանկության հետ կապված պատասխանեմ Գալուստ Գրիգորիչի թեւավոր խոսքերից մեկով. «Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել»։

Բայց Լուսավոր Հայաստանի լարվածությունը հասկանալի է՝ ՀՀԿ-ն, լինելով արտախորհրդարանական ուժ, ավելի շատ է քաղաքական օրակարգ թելադրում ( Սիրիա ուղարկված զորախումբ, կրճատումներ, ԵՄ-ՀՀ կապեր, ցեղասպանության ճանաչում, թղթի վրա սուտ ձեռքբերումների բացահայտումներ եւ այլն) քան ԼՀԿ ողջ պառլամենտական խմբակցությունը։

Ջերմ ողջույններս այդքան աղմկոտ ու անհանգստացնող «վերակենդանացման բաժնից», հարգելի պարոն Մարուքյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930