Հայաստանի զինված ուժերն առաջիկա ամիսներին կստանան ռուսական «Տոր» զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հայտնում է «Զինուժը»՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության իր աղբյուրը:
Այդ համակարգերի ռազմական հնարավորությունները մեկնաբանել է հանրապետության ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Պողոսյանը: ««Տոր» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմով անգամ առանց անձնակազմի մասնակցության, պայքար մղել ցանկացած սպեկտրի օդային հարձակման դեմ»,- ասել է Պողոսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ