Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 23-ի ուշ երեկոյան Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել երկու տղամարդկանց՝ 1980 և 1983 թվականներին ծնված, որոնց մեկի մոտ մարմնի տարբեր մասերում առկա են եղել բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, իսկ մյուսի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ քննիչի կողմից անմիջապես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Դատախազի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել՝ թափանցող վերքով, մյուսը՝ ոչ։
Հարցի՞ն կա կասկածյալ, դատախազն ասաց, որ «օպերատիվ մարմնի տեսադաշտում կա կասկածվող անձ»։
Ոստիկանության մեր աղբյուրների տեղեկացմամբ էլ, տուժողները քավոր-սանիկ են, դանակահարության պատճառն էլ եղել է այն, որ կատարողը սիրահետել է նրանից մեկի դստերը, որի պատճառով էլ վիճաբանել են, ու այն նման ավարտ է ունեցել։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ